Search
Close this search box.

ՖՈՏՈ. Արտակարդ դեպք Ավանում. տուժածի վիճակը ծայրահեղ ծանր է

Նոյեմբերի 25-ին, ժամը 23:40-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ավան 7-րդ փողոցի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել: Հայտնում է ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ տանը տեղի է ունեցել կուտակված գազի պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ։ Հրդեհն ինքնամարվել է։ Մասամբ այրվել և ջերմահարվել են տան խոհանոցի և հյուրասենյակի գույքը։

Քաղաքացի Ա. Զ.-ն (ծնված 1994 թ․) այրվածքներով հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր։