Search
Close this search box.

«Այս պահին այդ ցուցանիշով ՌԴ-ն Ուկրաինայի նկատմամբ մեծ առավելություն ունի». Պոդոլյակ

Էժան ավիատոմսեր դեպի Եգիպտոս և Դուբայ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը կասկածում է, որ Կիևը երկարաժամկետ հեռանկարում կկարողանա դիմակայել Ռուսաստանին և նրա հետ գտնվել ռազմական հակամարտության մեջ: Տեղեկատվությունը փոխանցում kommersant.ru-ն:

«Ռուսաստանը հսկայական միջոցներ է ծախսում ռազմական գործողությունների վրա, և դա չի կարող իր ազդեցությունը չթողնել իրավիճակի վրա»,- ասել է պաշտոնյան: Ըստ Պոդոլյակի՝ Ուկրաինայի և նրա արևմտյան դաշնակիցների գլխավոր խնդիրը պետք է լինի ճնշումը Ռուսաստանի վրա:

«Մենք պետք է նվազագույնի հասցնենք նրա ռեսուրսները, դա պետք է դառնա կարևոր համատեղ խնդիր։ Ռուսաստանը պետք է շատ ավելի քիչ ռեսուրսներ ունենա, քան հիմա»,— ընդգծել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդականը։ Միխայիլ Պոդոլյակը նաև հավելել է, որ ռազմական գործողությունների գոտում ուժերի դասավորվածության վրա ազդում է հակամարտող կողմերի զենքի քանակը. «Այս պահին այդ ցուցանիշով Ռուսաստանն Ուկրաինայի նկատմամբ մեծ առավելություն ունի: Նման իրավիճակը պետք է փոխել»,— հավելել է Պոդոլյակը: