Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԵՊՀ-ում զոհվածն ու վիրավորները աշխատակիցներ են. հրդեհը մարված է. Նոր տեղեկություններ

ԵՊՀ-ում հրդեհը մարված է, իրականացնում են համապատասխան գործողությունները: Այս մասին տեղեկանում ենք ԵՊՀ-ի ռեկտորի օգնական-մամուլի խոսնակ Քնար Միսակյանի ֆեյսբուքյան էջից:

«Հարգելի՛ գործընկերներ,

ԵՊՀ 1-ին մասնաշենքի նկուղային հարկի սենյակներից մեկում հրդեհ է բռնկվել։

Այժմ հրդեհը մարված է, իրականացվում են համապատասխան գործողություններ։

Նախնական վարկածով հրդեհն առաջացել է հոսանքի տատանումից։

Ավելի ուշ հանդես կգանք լրացուցիչ հայտարարությամբ»,- գրել է խոսնակը։

Հիշեցնենք, որ այսօր ժամը 9:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի պետական համալսարանի մասնաշենքերից մեկում հրդեհ է բռնկվել:

Ինչպես հայտնում են Առողջապահության նախարարությունից՝ պայթյունի հետևանքով նախնական տվյալներով կա մահվան դեպք, ինչպես նաև՝ երեք տուժաժ հոսպիտալացվել է:

Տուժածների առողջական վիճակի վերաբերյալ կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն: