Search
Close this search box.

Դոնալդ Թրամփը վիրավորվել է Քիմ Քարդաշյանից՝ հրաժարվելով կատարել նրա խնդրանքը

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը մերժել է Քիմ Քարդաշյանին, երբ վերջինը 2020 թվականի ընտրություններին «քվեարկել է Բայդենի օգտին»։

Այդ դրվագը, որում Թրամփն ընդհատում է ռեալիթի աստղի հետ հեռախոսազանգը, նկարագրված է Ջոնաթան Կառլի՝ «Հոգնել ենք հաղթանակից» գրքում, որը կթողարկվի առաջիկայում:

Քարդաշյանը 2018 թ-ին հայտնվեց մամուլի ուշադրության կենտրոնում, երբ Թրամփի հետ հանդիպեց նրա Օվալաձև աշխատասենյակում՝ քննարկելու բանտային բարեփոխումները: Հանդիպումից օրեր անց Թրամփը ներում շնորհեց Էլիս Ջոնսոնին, ով ցմահ բանտարկություն էր կրում՝ թմրամիջոցների օգտագործման ու փողերի լվացման մեղադրանքով։ «Ես նախագահի մասին ոչ մի վատ բան չեմ կարող ասել։ Նա հրաշալի բան է արել»,-ասել էր Քարդաշյանը։

«Խոսակցությանը ծանոթ աղբյուրն ինձ ասել է, որ Թրամփը լսել է Քիմի խնդրանքը եւ լավության դիմաց փոխհատուցում պահանջել»,-գրում է Կարլը իր գրքում,-«[Թրամփը] կհամաձայներ պատժաչափի մեղմացմանը, եթե Քիմն օգտագործեր հայտնի մարդկանց հետ իր կապերը, որպեսզի իր հայտնի ֆուտբոլիստ ընկերները այցելեին նրան Սպիտակ տանը»:

Կառլի խոսքով՝ SKIMS-ի 43-ամյա հիմնադիրը «իրոք փորձել է անել այն, ինչ պահանջել է Թրամփը՝ դա դիտարկելով, որպես չնչին գին՝ արդարության դիմաց: Բայց բոլոր խաղացողները, որոնց նա դիմել է այդ խնդրանքով, հրաժարվել են առաջարկից, ինչից հետո Թրամփը չափազանց թունավոր է դարձել»։

Այն բանից հետո, երբ Թրամփը լքեց Սպիտակ տունը 2021 թվականին, Քարդաշյանը կրկին դիմեց նախկին նախագահին՝ նրա աջակցությունը ստանալու համար:

«Ոչ, իհարկե։ Դուք քվեարկել եք Բայդենի օգտին, իսկ հիմա ինձնից լավությո՞ւն եք խնդրում»,-ասել է նախկին նախագահը։ «Եվս մի քանի կծու խոսքերից հետո կապը խզվել է։ Թրամփն ընդհատել է հեռախոսազանգը»։

Ինչպես նշել է Կառլը, թեեւ Քարդաշյանը երբեք հրապարակայնորեն աջակցություն չի հայտնել Սպիտակ տան՝ 2020 թվականի թեկնածուին, նա նոյեմբերի ընտրություններից օրեր անց սոցցանցերում սրտի տեսքով էմոջիներ է տեղադրել այն ժամանակ նորընտիր նախագահի եւ Քամալա Հարիսի լուսանկարի ներքո։

2021 թվականին Քարդաշյանն ասել էր․ «Ես հավատում եմ այն ​​իրավունքներին, որոնք ցանկանում են դեմոկրատները, բայց եւ հավատում եմ այն ​​հարկերին, որոնք ցանկանում են հանրապետականները»։

Թրամփի խոսնակը քննադատել է Կառլի գիրքը՝ Axios-ին ասելով. «Այդ կեղտը կամ պետք է նետել գրախանութի աղբարկղը, կամ օգտագործել որպես զուգարանի թուղթ»: