Search
Close this search box.

Գազայում հրադադար չի լինելու. Նեթանյահու

Հրադադարը չի նպաստում հակամարտության կարգավորմանը, քանի որ միայն ռազմական ճնշումն է գործում պաղեստինյան արմատական ​​ՀԱՄԱՍ շարժման դեմ։ Այս մասին Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է ABC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։

«Գազայում հրադադար չի լինի` առանց մեր պատանդների ազատ արձակման: Ինչ վերաբերում է կարճ մարտավարական դադարներին՝ մեկ ժամով այստեղ, մեկ ժամով այնտեղ, կարծում եմ, որ մենք նախկինում նույնպես ունեցել ենք դրանք մարդասիրական պաշարներ ներս թողնելու կամ թույլ տալու համար, որ պատանդները հեռանան, բայց ես չեմ կարծում, որ համընդհանուր զինադադար կլինի»,- ասել է նա։

«Կարծում եմ, որ դա կխանգարի ռազմական ջանքերին: Դա կխանգարի պատանդներին ազատելու մեր ջանքերին, քանի որ միակ բանը, որ աշխատում է ՀԱՄԱՍ-ի այս հանցագործների հետ, ռազմական ճնշումն է, որը մենք կիրառում ենք», — ավելացրել է նա: