Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հրապարակվել է Ավինյանի ձայնագրությունը՝ Դոգի մասին

«Հրապարակ»-ը ձայնագրություն է հրապարակել՝ գրելով հետևյալը. «Այսօր հայտնել էինք, որ երկուշաբթի Երևանի քաղաքապետարանի հերթական դիսպետչերականի վերջում Տիգրան Ավինյանը պահել է իր թիմակիցներին և զգուշացրել․ Աստված չանի իմանամ, որ քաղաքապետարանի որևէ պաշտոնյա զրուցել է Դոգի հետ կամ պատասխանել է նրա զանգերին, առավել ևս՝ նրան հարգալից «պարոնով» է դիմել ու կատարել հրամանները։ Ասել է, որ ավագանիում մի խմբակցություն կա, որի բարձր ղեկավարությամբ պետք է թափառող շներով զբաղվող վարչությունը զբաղվի, այնինչ բոլորդ սարսափում եք այդ մարդուց ու կատարում նրա հրահանգները։ Ավինյանը շեշտել է, որ Երևանը մի քաղաքապետ ունի, և իրենք պարտավոր են միայն իր հրահանգները կատարել, հակառակ դեպքում` իրենից չնեղանան»: