Ժիրայր Սեֆիլյանը հրավիրվել է ԱԱԾ՝ հրապարակված տեսանյութի գործով

Ազգային-ժողովրդավարական Բևեռի խորհրդի անդամ Ժիրայր Սեֆիլյանն այսօր հրավիրվել է Ազգային անվտանգության ծառայություն։ Այս մասին տեղեկանում ենք Բևեռի մամուլի ծառայությունից։

«Ազգային-ժողովրդավարական Բևեռի խորհրդի անդամ Ժիրայր Սէֆիլյանն այսօր` առավոտյան ժամը 10:00-ին, հրավիրվել է Ազգային անվտանգության ծառայություն հարցաքննության` նոյեմբերի 2-ին ԱԱԾ-ի կողմից հրապարակված տեսանյութի վերաբերյալ (իբրև թե «ահաբեկչություն» է կանխվել):

Նշենք, որ այսօր` ժամը 13:00-ին, Բևեռի խորհրդի անդամները, ԱԺԲ կենտրոնական գրասենյակում (հասցե` Ալեք Մանուկյան 5/5) այս թեմայի վերաբերյալ ասուլիսով հանդես կգան»,- նշված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ ԱԱԾ-ն բացահայտել է նախնական համաձայնությամբ, խմբի կազմում ահաբեկչության նախապատրաստություն կատարելու դեպք: