Search
Close this search box.

Ստեփանակերտում Բաքուն շքերթ է կազմակերպելու

Ստեփանակերտում Բաքվի բարբարոսական վարչախմբի բաշիբոզուկներն ինչ-որ շքերթ են կազմակերպելու։ Այս մասին իր տելեգրամ ալիքում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը:

«Իրականում դրանից մեր խնդիրը չի փոխվում՝ պատրաստվել կրկին ազատագրելու Արցախը թշնամական բռնազավթումից։ Որքան շուտ կհասկանանք և արագ կձևակերպենք այդ խնդիրն ու դրա լուծմանը հասնելու ծրագիրը և ճանապարհային քարտեզը, այնքան շուտ մեր բանակը կրկին զորահանդեսով կանցնի Ստեփանակերտով։

Իսկ մինչ այդ թշնամին էլի է ստիպելու մեզ «վայելել» մեր համազգային ամոթը, եթե իհարկե ոմանց մոտ դեռ մնացել է ամաչելու շատ մարդկային հատկանիշը»,- գրել է նա։