Զոհերի թիվն ավելանում է

Նեպալում նոյեմբերի 3-ին տեղի ունեցած ուժգին երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 157-ի, ևս 168 մարդ վիրավոր է, այս մասին հայտնում է տեղի ոստիկանությունը։ Ավերածությունների զգալի մասը տեղի է ունեցել լեռնային շրջաններում, որոնց հետ կապը խզվել է, ուստի զոհերի թիվը կարող է ավելանալ։

Հիշեցնենք՝ ԱՄՆ երկրաբանական ծառայությունը երկրաշարժի մագնիտուդը գնահատել էր 5,6, իսկ Հնդկական սեյսմոլոգիական կենտրոնը ՝ 6,4: