Search
Close this search box.

6 կին պատգամավորներ երաշխավորություն են տվել Տաթեւի համար

Էժան ավիատոմսեր դեպի Եգիպտոս և Դուբայ

Դեռևս ունենալով շուրջ 20 օր ժամանակ երեկ դատարանին միջնորդել է երկարաձգել Տաթև Վիրաբյանի կալանքը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջումգրել է Տաթեւ Վիրաբյանի փաստաբանը՝ Արսեն Բաբայանը՝ նշելով, որ 6 կին պատգամավորներ երաշխավորություն են տվել Տաթեւի համար:

«Պարզվում է գործող իշխանությունն այնքան հաստատակամ է Tatevik Virabyanի քաղաքական հետապնդման ենթարկելու իր ցանկության մեջ, որ դեռևս ունենալով շուրջ 20 օր ժամանակ երեկ դատարանին միջնորդել է երկարաձգել Տաթևի կալանքը:

Ակնհայտ է, որ նախաքննության մարմինը շտապում է կատարել իշխանության հրահանգը: Պարզ է դառնում, որ այդ հրահանգն է հնարավորինս արագ և ամեն գնով երկարաժամկետ մեկուսացնել Տաթև Արցախին:

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության 6 կին պատգամավոր Տաթև Ացախի համար երաշխավորություններ են տվել: Երկուշաբթի օրը, ժամը 17:00-ին, նշանակված է Տաթևի կալանքի երկարաձգման միջնորդության դատական քննությունը, որի ընթացքում միջնորդելու եմ կիրառել երաշխավորություն խափանման միջոցը և նրան ազատ արձակել կալանքից»,- գրել է նա: