Search
Close this search box.

Էրդողանն ու Ալիևը քննարկել են Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցը

Էժան ավիատոմսեր դեպի Եգիպտոս և Դուբայ

Թուրքիայի և Ադրբեջանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Իլհամ Ալիևը քննարկել են հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցը, հայտնում է Թուրքիայի ղեկավարի գրասենյակը։
«Քննարկվել են Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը և Ադրբեջանի և Հայաստանի միջև հետկոնֆլիկտային գործընթացի վերջին զարգացումները»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Կողմերը քննարկել են նաև տարածաշրջանային և գլոբալ խնդիրները, իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը։
Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան կընդլայնի մարդասիրական օգնություն ցուցաբերելու ջանքերը, միջազգային հանրությունն էլ պետք է վճռական ազդակներ ուղարկի, որպեսզի Իսրայելը գործի միջազգային իրավունքին համապատասխան։ Նա նշել է, որ տարածաշրջանում կայուն խաղաղության հնարավոր է հասնել միայն աշխարհագրորեն ամբողջական և անկախ պաղեստինյան պետություն ստեղծելու միջոցով: