Տարադրամի փոխարժեքն այս պահին

Հայաստանի Հանրապետության առևտրային բանկերը նոյեմբերի 2-ին ԱՄՆ դոլարը գնում են 398.36 դրամ միջին կշռված գնով և վաճառում 406.36 դրամով, տեղեկանում ենք Rate.am կայքից:

Նոյեմբերի 1-ի համեմատ դոլարի վաճառքի փոխարժեքը միջինում նվազել է 0.05 դրամով։ Եվրոն ընդունվում է միջինը 417.69 դրամով, վաճառվում՝ 434.53 դրամով։
Եվրոյի վաճառքի փոխարժեքը նվազել է 2.23 դրամով։
Ռուսական ռուբլին ընդունվում է 4.21 դրամով, վաճառվում՝ միջինում 4.49 դրամով, նախորդ օրվա համեմատ ռուբլու վաճառքի փոխարժեքը նվազել է 0.01 դրամով։ Բրիտանական ֆունտը գնվում է 472.22 դրամով, վաճառվում՝ 503.09 դրամով։
Բրիտանական ֆունտի վաճառքի փոխարժեքը նվազել է 0.23 դրամով։