Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ.Նա երբե՛ք չքծնեց իշխանություններին , շատերի պես չծամածռվեց ուժեղի առաջ

«Հեղինակային երգի ամենանուրբ երակը կտրվեց»,- գրում է Կիմա Եղիազարյանը իր ֆեյսբուքյան էջում
«Թումանյան էր երգում և Թումանյանի ծննդյանն օրն էլ գնաց մեր հրաշալի Մարիետա Բադալյանը:
1980-ականներին Հայաստանի միակ հեռուստատեսության եթերում նա իր կիթառով ու կենդանի կատարմամբ մեզ գերում էր ու թովում՝ պահպանելով հեղինակային երգի բարձր նշաձողը` կիրթ, զուլալ, ինքնամոռաց, զգացմունքային, հոգի փոթորկող.
Տեսակավոր էր…
Այնքան տեսակավոր ու պինդ, որ երբե՛ք չքծնեց իշխանություններին, շատերի պես չծամածռվեց ուժեղի առաջ: Մնաց ինքն իր հետ, իր էությանն ու սկզբունքներին անդավաճան: Դրա համար էլ Հայաստանի հեռուստատեսության կլոր ամյակ նշողները չբարեհաճեցին նրան հրավիրել ու մեծարել՝ որպես մի քանի տասնամյակ սերունդներին հոգևոր լիցքեր հաղորդող արվեստագետի:
Չքծնեց, չխոնարհվեց տապարով շինված դեմք ունեցող իշխողներին: Դրա համար էլ Մարիետայի ստեղծագործական գործունեությունը մեդալ ու կոչում շնորհող չալաղաջասեր իշխանությունը չգնահատեց:
Խավարասերներն ինչպե՞ս կարող էին տեսնել Մարիետայի սփռած լույսը…
Նրան մեդալ ու կոչում պետք էլ չէր, քանզի նրա երգերն անգին են:

Ափսոս էիր դու, սիրելիս»: