Search
Close this search box.

Նոր տեղեկություններ Ռուբեն Վարդանյանից

Ադրբեջանի օմբուդսմենը այցելել է Ռուբեն Վարդանյանին, նրան հնարավորություն է տրվել կապ հաստատել ընտանիքի հետ:

Այս մասին տեղեկանում ենք ԱՊԱ գործակալությունից:

«Նա գոհունակություն է հայտնել պահման պայմաններից, նշել, որ ենթարկվել է նախնական բժշկական զննության, առողջական խնդիրներ չկան։

Ապահովվել է հեռախոսազրույց ընտանիքի անդամների հետ, ծանրոցների առաքում, գրադարանից օգտվել և տեղեկատվության հասանելիություն»,-ասված է Ադրբեջանի գերատեսչության հաղորդագրության մեջ։

Այս դեպքում հետաքննության ընթացքում ձերբակալվածի իրավունքների պաշտպանությունն իրականացնում է նրա ընտանիքի կողմից ընտրված փաստաբանը։