Search
Close this search box.

«Ժողովուրդ». ՀՀ ընտրական օրենսգիրքը չի բավարարում իշխանություններին

«ժողովուրդ» թերթը գրում է. «Նախորդ խորհրդարանում տեւական քննարկումներից հետո ընդունված ՀՀ ընտրական օրենսգիրքը չի բավարարում իշխանություններին, եւ, ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները, ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը ձեռնամուխ է եղել սահմանադրական այդ օրենքում փոփոխություններ կատարելուն: Բանն այն է, որ ըստ գործող ԸՕ-ի՝ ռեյտինգային ընտրակարգով ընտրված պատգամավորը եթե վայր դնի մանդատը, նրա փոխարեն խորհրդարան պետք է գա հաջորդ՝ առավել շատ ձայներ ստացած թեկնածուն: Բայց այս դեպքում կարող է պատգամավորի մանդատ ստանան ձեւական առաջադրվածները, որոնց թվում կան անգամ գյուղապետեր: Ու սա այնքան էլ ՀՀԿ սրտով չի լինի: Եվ հիմա իշխանական կուլիսներում որոշվել է փոխել ընտրական օրենսգիրքը եւ դրույթ սահմանել, ըստ որի՝ ռեյտինգային ընտրակարգով ընտրված պատգամավորի՝ մանդատը վայր դնելու դեպքում թափուր տեղը լրացվի համամասնական ընտրացուցակից: Մեր տեղեկություններով՝ իշխանությունները ցանկանում են, որ այդ փոփոխություններն ազդեն այս խորհրդարանի վրա եւս, ուստի փորձելու են հարցն անցկացնել մինչեւ տարեվերջ»:

Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում: