Search
Close this search box.

Արցախից բռնի տեղահանված շուրջ 93 հազար քաղաքացի արդեն հատել է Հայաստանի սահմանը

Արցախից բռնի տեղահանված շուրջ 93 հազար քաղաքացի ժամը 16։00-ի դրությամբ հասել է Հայաստանի Հանրապետություն։ Տեղեկությունը ճեպազրույցի ժամանակ հայտնեց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։

«Ժամը 12։00-ի դրությամբ ԼՂ–ից բռնի տեղահանվածների թիվը 91 հազար 448 էր, իսկ այս պահի դրությամբ այդ թիվը հասել է շուրջ 93 հազարի»,– ասաց Բաղդասարյանը։

Նա հավելեց, որ Հակարիի կամուրջը 12։00-ի դրությամբ հատել է 19 հազար 103 տրանսպորտային միջոց։