Search
Close this search box.

Կրեմլ. Բաքվի հետ կքննարկվի ռուս խաղաղապահների աշխատանքը արդեն «Ադրբեջանի տարածքում»

Ռուս խաղաղապահների աշխատանքը արդեն «Ադրբեջանի տարածքում կլինի Բաքվի հետ քննարկման առարկա»։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Առայժմ դժվար թե որևէ մեկը պատասխանի այս հարցին, քանի որ այժմ խոսքը առաքելության մասին է, որը տեղակայված է Ադրբեջանի տարածքում։ Դա կլինի ադրբեջանական կողմի հետ մեր քննարկման առարկան»,- ասել է Պեսկովը։