Search
Close this search box.

Ավելի քան 50 զոհ և 50 վիրավոր. մզկիթի մոտ պшյթյnւն է իրագործել

Առնվազն 52 մարդ է զոհվել և ավելի քան 50-ը վիրավորվել Պակիստանի Բելուջիստան նահանգում Մուհամեդ մարգարեի ծննդյան օրվան նվիրված հավաքի ժամանակ մահապարտ ահաբեկչի հարձակման հետևանքով: Այս մասին գրում է The Guardian-ը:

«Մահապարտն իրեն պայթեցրել է ոստիկանության փոխտեսուչի մեքենայի մոտ», — Reuters-ին ասել է ոստիկանության գլխավոր տեսուչի տեղակալ Մունիր Ահմեդը:

Նա հավելել է, որ պայթյունը տեղի է ունեցել մզկիթի մոտ, որտեղ մարդիկ հավաքվել էին երթի համար՝ նշելու Մուհամեդ մարգարեի ծննդյան օրը, որը պետական տոն է:

Նշվում է, որ ոչ մի խմբավորում դեռևս չի ստանձնել պայթյունի պատասխանատվությունը: Պակիստանի «Թալիբանը»՝ տարբեր սուննի իսլամիստական խմբավորումների հովանավոր խմբավորումը, հերքել էիր առնչությունը կատարվածին:

экономите время и до 30% от стоимости