Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ստեփանակերտում պայթյունից տուժածներին ռուս խաղաղապահների ուղղաթիռներով տեղափոխել են Հայաստան

Ադրբեջանական կողմի հետ համաձայնությամբ ռուսական խաղաղապահ զորախմբի ուղղաթիռները Հայաստանի տարածք են տեղափոխել Ստեփանակերտում վառելիքի բաքի պայթյունից տուժած քաղաքացիների։

Հիշեցնենք, որ նախօրեին Ստեփանակերտում վառելիքի բաքի պայթյունի հետեւանքով, ըստ նախնական տվյալների, զոհվել էր 20, վիրավորվել՝ ավելի քան 200 մարդ։

Ավելի վաղ Հայաստանի առողջապահության նախարարությունը հայտնել էր, որ Ստեփանակերտ է ուղարկել ուղղաթիռ դեղորայքով։