Search
Close this search box.

ՖՈՏՈ. Երևանում կինը երեխшն գրկում սպшռնում էր կամրջից ցшծ նետվել․ ըստ հավաքվածների՝ նա արցախցի է

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ ժողովրդին հայտնի «Վստրեչի» կամրջից մի կին երեխային գրկած սպառնում է ցած նետվելով՝ ինքնասպան լինել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Երևանի թիվ 3-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ, ՊԾ հոգեբանների խումբը և Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ։
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ երեխային գրկած կինը ասում էր, որ ինքը Արցախի Հանրապետության քաղաքացի է ու անարդարության զոհ է դարձել և այլևս չի ուզում ապրել։Ի վերջո, բժիշկներին, փրկարարներին ու ոստիկաններին հաջողվեց քաղաքացիների հետ համոզել այդ կնոջը և նրան տեղափոխեցին շտապօգնության ավտոմեքենա, բժիշկներն էլ տեղափոխեցին հիվանդանոց։Ոստիկանությունը պարզում է կնոջ ինքնությունը։