Search
Close this search box.

Ճարտարի դիրքերը ադրբեջանցիները գրավել են, այժմ քաղաքից 2 կիլոմետր են հեռու. Բնակիչ

Արցախի Մարտունու շրջանի Ճարտար քաղաքի դիրքերը ադրբեջանցիները գրավել են, այժմ քաղաքից 2 կիլոմետր են հեռու։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասաց Ճարտարի բնակչուհին, որը խնդրեց չհրապարակել իր անունը։ Նա քաղաքի մյուս կանանց ու երեխաների հետ այժմ գտնվում է ապաստարանում։

«Սպասում ենք, տեսնենք՝ ինչ կասեն։ Ասում են՝ պիտի հանեն, բայց երբ կհանեն, ինչով կհանեն, չգիտեմ։

Դիրքերը լրիվ հանձնել են իրենց, եթե չհանձնեին, բոլորս վերանալու էինք։ Գյուղին չէին հարվածում, բայց դիրքերին՝ այո։ Դիրքապահներից կոնկրետ լուր չկա, քանի որ կապ չկա, բայց ասում են՝ բոլորը իջել են։ Գյուղից շատ զոհեր կան»,– ասաց նա։

Կնոջ խոսքով՝ քաղաքում սնունդ չկա, հեռախոսակապը նոր են վերականգնել։ Հիշեցնենք, որ Ճարտար քաղաքի հետ երկու օր կապ հաստատել չէր հաջողվում։ Էլեկտրաէներգիա նույնպես չկա, կտրված հոսանքալարերը չեն կարողանում վերանորոգել։

экономите время и до 30% от стоимости