ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Օրերի ընթացքում Նիկոլին հեռացնելու ենք»․ Թևանյան

«Կոնկրետ գործողություններ են լինելու վաղվանից սկսած այնքան ժամանակ, մինչև մենք կհասնենք Նիկոլ Փաշինյանի հեռացմանը ես ձեզ հավաստիացնում եմ` կարգապահ և միասնական ջանքերով օրերի ընթացքում դա տեղի է ունենալու: Դիմում եմ ուսանողությանը` վաղվանից, երբ որ հայտարարվում է դասադուլ, դուք ստիպում եք, հորդորում եք, խնդրում եք նույնը անել դասախոսներին: Այնուհետև փակում եք ձեր բուհերի ու տների մոտակա փողոցները: Դիմում եմ ռեկտորներին` միացեք ուսանողությանը, չփորձեք խոչընդոտել, այլապես ձեր անուններն այս բեմից հնչեցվելու են: Վաղը առավոտյան 7:30-ից սկսած հնարավոր բոլոր խմբերով Երևանի տարբեր հատվածներում բոլորդ մեր մոտակա խաչմերուկները և փողոցները փակում ենք, որպեսզի սրանց տեղաշարժը պարալիզացվի: Թույլ է տրվում միայն շտապօգնության մեքենա, հրշեջ և խիստ ծանր վիճակում գտնվող մարդկանց տեղափողել: Որևէ կերպ ոստիկանության հետ բախման չենք գնում»,- հայտարարեց Անդրանիկ Թևանյանը: