Search
Close this search box.

ՌԴ-ն շարունակում է Ղարաբաղի հարցով շփումները եւ զսպվածության կոչ է անում երկու կողմերին. Պեսկով

Էժան ավիատոմսեր դեպի Եգիպտոս և Դուբայ

Մոսկվան մտահոգ է Լեռնային Ղարաբաղում պահպանվող լարվածությամբ եւ շարունակում է շփումները Բաքվի եւ Երեւանի հետ ու զսպվածության կոչ է անում երկու կողմերին, լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։

«Անշուշտ, մենք մտահոգ ենք, որ լարվածությունը չի թուլանում եւ անգամ որոշ տեղերում աճի միտում ունի։ Անկախ ամեն ինչից՝ Ռուսաստանը մնում է անվտանգության հուսալի երաշխավորը։ Մենք շարունակում ենք մեր շփումներն ինչպես Երեւանի, այնպես էլ Բաքվի հետ։ Եվ իհարկե, մենք երկու կողմերին զսպվածության կոչ ենք անում եռակողմ այն փաստաթղթերի ոգով, որոնք երկու տարի առաջ ստորագրվել են։ Իհարկե, հաշվի առնելով այն նոր իրողությունները, որոնք ի հայտ են եկել այդ ժամանակվանից ի վեր»,- ասել է նա՝ ի պատասխան այն հարցի, թե որն է Մոսկվայի դիրքորոշումը Ղարաբաղում լարվածության աճի առիթով։