Նախարար Սանոսյանը՝ Երևան-Կապան թռիչքների մասին

ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՔՊ պատգամավոր Արմեն Խաչատրյանը տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանին հարց տվեց, թե արդյո՞ք ռեալ է Սյունիքի մարզի Գորիսի օդանավակայանի գործարկման հեռանկարը։

«Այո այդ ուղղությամբ հանձնարարականը ստացել ենք և որոշակի աշխատանքներ արդեն իրականացրել ենք նախ մեզ մոտ, հետո քաղավիացիայի կոմիտեում։ Ինչպես նաև աշխատանքնային խումբ է գործուղվել Սյունիք և տեղում ծանոթացել են առկա վիճակին և նախանշել անելիքները»,-պատասխանեց նախարարը։

Նախարարի խոսքով՝ անելիքները կարելի է երկու մասին բաժանել՝ բուն թռիչքուղին և կից ենթակառուցվածքները՝ շենք-շինությունները, որոնք պետք է սպասարկեն քաղաքացիներին։

Սանոսյանը խոսեց նաև Երևան-Կապան չվերթների մասին։ Մանրամասները՝ տեսանյութում։