Search
Close this search box.

ՖՈՏՈ. Ոստիկանական հատուկ օպերացիա․ բերման են ենթարկել մեծ թվով քրեшկшն հեղինակությունների ու քրեшկшն ենթամշակույթ կրողների

Էժան ավիատոմսեր դեպի Եգիպտոս և Դուբայ

Այսօր՝ սեպտեմբերի 12-ին, ՀՀ Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի, ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մահոր Արամ Հովհաննիսյանի կարգադրություններով, ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պետի 1-ին տեղակալ, ոստիկանության գնդապետ Վարդան Վարդանյանի, ՀՀ ՆԳՆ Ոստիկանության քրեական ոստիկանության կարևորագույն վարչություններից մեկի պետ Վահե Մուշեղյանի և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Արթուր Զաքարյանի, Ոստիկանության Բազումի բաժնի պետ Դավիթ Պետրոսյանի և Ոստիկանության Տարոնի բաժնի պետ Արսեն Աղումյանի գլխավորությամբ Լոռու մարզում իրականացվել է ոստիկանական դիմակավորված հատուկ օպերացիա։

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վաղ առավոտյան Երևանից Վանաձոր էին ժամանել ոստիկանական հատուկ դիմակավորված ջոկատայինները, ովքեր Վանաձորի տարբերհատվածներից ոստիկանության Տարոնի և Բազումի բաժիններ են տեղափոխել քրեական պատմություններով Վանաձորում հայտնի, քրեական ենթամշակույթ կրողների։Մեծ մասը զգալով, որ դիմակավորված ոստիկանները իրենց հետևից են եկել, փորձել են կամ դիմել փախուստի, կամ աննկատ հեռանալ ոստիկանների տեսադաշտից, սակայն դա նրանց չի հաջողվել։Ֆոտոլրագրողի տեղեկություններով կան կասկածներ, որ բերման ենթարկվածները կապ ունեն Վանաձորում 2 օրվա տարբերությամբ տեղի ունեցած կրակոցների դեպքերի հետ, ինչի հետևանքով մի քանի հոգի, այդ թվում՝ 2 կանայք, հրազենային վնասվածքներով տեղափոխվել էին «Վանաձոր» բժշկական կենտրոն։

Ու միայն նշված բժշկական կենտրոնի բժիշկների շնորհիվ է եղել նրանց կյանքը փրկել։2 դեպքերի փաստերով Հայաստանի Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել են քրեական վարույթներ։Ֆոտոլրագողի հետ զրույցում մի քանի վանաձորցիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին․ «Քիչ առաջ ենք իմացել, որ Երևանից դիմակավորված ոստիկաններ են եկել ու մի քանի սուտի գողականների փռել են ասֆալտին ու տարել։ Այ մարդ, երկար ժամանակ էր՝ Վանաձորը խախանդվել էր, բայց 2 օրում սկսին իրար վրա կրակել, որ մարդիկ ընկան հիվանդանոցներ։ Հիմա լսել ենք, որ հենց էդ կրակոցների գործով են Երևանից եկել ու հաստատ ուզում ենք հավատալ, որ նախկին Վանաձորը՝ նկատի ունեն, որ ժողովուրդն ասել է «Վանաձորը Սիցիլիա է», չի լինի։ Թող բոլորն էլ իմանան, որ եթե փորձեն նորից Վանաձորի փողոցները վերածեն մարտաֆիլմ հիշեցնող վայրերի, ոստիկանները թույլ չեն տա»։

Այս պահին Լոռու մարզում ոստիկանական ուժեղացված ծառայությունը շարունակվում է, որոնց միացել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի պարեկները։՛Նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին բերման ենթարկվածների ինքնությունները չենք հայտնում։