ՏԵՍԱՆՅՈՒԹ. 2-րդ, 5-րդ եւ 7-րդ դասարանների դասագրքերին է վերաբերում. Ուսուցիչները բողոքի ակցիա են իրականացնում ԿԳՄՍ նախարարության դիմաց

Ուսուցիչները այսօր՝ սեպտեմբերի 12-ին, բողոքի ակցիա են իրականացնում ԿԳՄՍ նախարարության դիմաց: Նրանք դեմ են նախարարության նոր չափորոշիչներին, խոսքը, մասնավորապես, 2֊րդ, 5֊րդ եւ 7֊րդ դասարանների դասագրքերին է վերաբերում։

Ուսուցիչներից մեկը դժգոհեց նաեւ, որ մատյաններն այժմ էլեկտրոնային տարբերակով է իրականացվում. «Ուսուցիչը գնում է տուն, եւ շարունակում է աշխատել, Սահմանադրությամբ մարդը աշխատում է 8 ժամ, իսկ ուսուցիչը՝ 24: Մեր տան անդամներին մի կողմ թողնենք ու համակարգչով 24 ժամ աշխատենք: Հետ վերադարձրեք մատյանները»:

Ուսուցիչները նաեւ դժգոհ են, որ emis.am-ում հրապարակված մեթոդական ուղեցույցից:

Նախարարության ներկայացուցիչը լսելով ուսուցիչների բողոքները՝ առաջարկեց 10 հոգանոց խումբ ձեւավորել եւ իր հետ բարձրանալ նախարարության շենք: