Հայ-ամերիկյան զորավարժությունները կապ չունեն Երևանի և Բաքվի միջև ստեղծված լարվածության հետ․ Պետդեպ

ԱՄՆ-ի և Հայաստանի զորքերի համատեղ զորավարժությունները որևէ կապ չունեն Երևանի և Բաքվի միջև ստեղծված լարվածության հետ։ Այդ մասին ճեպազրույցում ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլերը, փոխանցում է ТАСС-ը։

«Դրանք սովորական զորավարժություններ են, որոնք ոչ մի կապ չունեն որևէ այլ իրադարձության հետ», — նշել է նա։

Հիշեցնենք՝ այսօր մեկնարկել են հայ-ամերիկյան զորավարժությունները։

Նշենք՝ ավելի վաղ պաշտոնական Մոսկվան նույնպես արձագանքել էր զորավարժություններին՝ նշելով, որ բացասաբար է վերաբերվում դրանց անցկացմանը։