Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Այս գիրքը մեր մասին է․ Մանե Թանդիլյանը «Սև Հովազ 1»-ի մասին

Սեպտեմբերի 11-ին Կամերային երաժշտության ազգային կենտրոնում տեղի ունեցավ գրող Աշոտ
Աղաբաբյանի «Սև հովազ-1» գրքի շնորհանդեսը։

Արցախյան երեք պատերազմներն ու մինչև մեր օրերն ընդգրկող ժամանակների (1989—2023 թթ.) մասին պատմող
գեղարվեստական վեպի այս բացառիկ հերոսները ամենագաղտնի խմբավորման անդամներ
են, որոնց մասին գրվում է առաջին անգամ։

Այս գիրքը ծրագրային վեպ է՝ առաջին անգամ ականատես, գործող պրոֆեսիոնալի վկայությամբ հեղինակը ցույց է տալիս,թե ինչո՞ւ վերջին պատերազմում պարտվեցինք, և ամենակարևորը՝ թե ի՞նչ պետք է անել այսօր, հենց հիմա՝ իրավիճակը մեր օգտին փոխելու համար։ Վեպը նամակ է ամբողջ հայությանը, ուղերձ՝ բոլորին։

Վեպը բաղկացած է երկու մասից՝ «Սև հովազ -1» և «Սև հովազ -2»։ Երկրորդ մասը լույս կտեսնի երկու ամիս անց։ Գիրքը հրատարակվել է «Ապրելու» բարեգործական հիմնադրամի հովանավորությամբ։

Շնորհանդեսի միջոցառմանը ելույթ ունենալով՝Ապրելու» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը նշեց, որ այս գիրքը մեր մասին է․
Մանրամասները՝ տեսանյութում