Search
Close this search box.

Շնորհավորենք պարոն Մելքոնյանին․ ԱԺ-ն նոր պատգամավոր ունի

Ազգային ժողովի 8-րդ գումարման 6-րդ նստաշրջանի առաջին նիստի սկզբում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը տեղեկացրեց, որ «Հայաստան» խմբակցությունը նոր պատգամավոր ունի: «ԿԸՀ-ն ներկայացրել է ԱԺ պատգամավոր ընտրված եւ լիազորությունները վաղաժամ դադարեցրած մանդատը հաջորդ թեկնածուին տրամադրելու մասին արձանագրությունը, ըստ որի, մանդատը տրվում է «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածու Մհեր Մելքոնյանին: Շնորհավորենք պարոն Մելքոնյանին»,-ասաց Ալեն Սիմոնյանը:

Մհեր Մելքոնյանը երդմամբ ստանձնեց ՀՀ ազգային ժողովի պատգամավորի մանդատը:

Հիշեցնենք, որ Մհեր Մելքոնյանն ԱԺ-ում կփոխարինի Անդրանիկ Թևանյանին, ով պատգամավորի մանդատը վայր էր դրել օգոստոսին՝ մասնակցելու Երևանի ավագանու ընտրություններին:

экономите время и до 30% от стоимости