Search
Close this search box.

Լավրով․ Հայ քաղաքական գործիչների հայտարարությունները կոռեկտ չեն

Հայ քաղաքական գործիչների հայտարարություններն այն մասին, թե Մոսկվան Լեռնային Ղարաբաղը «հանձնել է» Ադրբեջանին, կոռեկտ չեն, G20-ի գագաթնաժողովին հաջորդած մամուլի ասուլիսում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Այնտեղ ինչ-որ գործիչ, կարծես թե, խորհրդարանի ղեկավարը (Հայաստանի — ծնթ․ ՏԱՍՍ-ի) իրեն թույլ է տվել ասել, որ Ղարաբաղն Ադրբեջանին է տվել Ռուսաստանը։ Ավելի ոչ կոռեկտ և անազնիվ հայտարարություն դժվար է պատկերացնել»,- ասել է Լավրովը՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի համապատասխան հարցին։