
Կարծում եմ շատ արժանի տեղում է հայտնվել Կարեն Դեմիրճյանի արձանը, ես կիսում եմ այն կածիքը, որ սա նրա արձանի համար ամենահարմար տեղն է: Այս մասին այսօր Մարզահամերգային համալիրի դիմաց Կարեն Դեմիճյանի արձանի բացման արարողության ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Շատ ուրախ եմ, որ այսօր այստեղ եմ, միակ ափսոսանքս, այն է, որ բավարար արագությամբ չաշխատեցինք, որ Կարեն Դեմիրճյանի մայրը՝ տիկին Ռիման էլ այստեղ մեզ հետ լիներ: Բայց ես ուզում եմ հավատալ, որ նա այս պահին Կարեն Դեմիրճյանի հետ ներկա է»,- ասաց նա:
Վարչապետը նաև նշեց, անկախությունից հետո շատ ավելի քիչ բան է ստեղծվել Հայստանի Հանրապետությունում, քան Կարեն դեմիրճյանի օրոք:
«Նրա գաղափարն այն էր, որ պետք է ամեն ինչ անել, որ Հայաստանը ագրարային կարգի երկրից վերածվի արդյունաբերական երկրի: Եթե ուզում ենք խորությամբ հասկանալ Կարեն Դեմիրճյանի ներդրումը Հայաստանի զարգացման գործում, հենց սա պետք է նկատի ունենայինք: Նաև պետք է հաշվի առնենք, որ արդյունաբերությունն անհնար կլիներ առանց կրթության ոլորտում մեծ ներդրումների, առանց կրթության ոլորտի բարեփոխումների: Ցավոք սրտի, պետք է ասենք՝ անկախությունից հետո մենք շատ ավելի քիչ բան ենք ստեղծել Հայաստանի Հանրապետությունում, քան եղել է անկախությունից առաջ Կարեն Դեմիրճյանի օրոք: Սա խնդիր է»,-ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ դա պետք է լուրջ ուսումնասիրեն, խորը պատճառներ հասկանան:
«Ես ուրախ եմ, որ ի հեճուկս բոլոր դժվարությունների, այսօր մենք կարողանում ենք Հանրապետությունում մեծամասշտապ կապիտալ ներդրումներ անել»,- հավելեց նա: