Search
Close this search box.

Ինչպես են ընկալում հայ-ամերիկյան զորավարժությունները Մոսկվայում. ՌԴ փոխարտգործնախարարը հայտնում է

Ռուսաստանը Հայաստանում դաշնակիցների ուշադրությունն է հրավիրել այն փաստի վրա, որ ԱՄՆ-ի հետ նրանց զորավարժությունները Մոսկվայում ընկալվում են մտահոգության տարրով։ Այս մասին ТАСС-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։

«Իհարկե, մենք դրան ուշադրություն դարձրինք, և Հայաստանում մեր դաշնակիցների լրջագույն ուշադրությունը հրավիրեցինք նրա վրա, որ դա մտահոգության տարրով ենք ընկալում»,- ասել է նա՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին։

Նրա խոսքով, Մոսկվան ելնում է նրանից, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամները պետք է հավատարիմ մնան իրենց դաշնակիցների հետ վարժանքների պրակտիկային։

Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նույնպես մեկնաբանել էր առաջիկա զորավարժությունները՝ ընդգծելով, որ դրանք «անհանգստություն է առաջացնում»։ Ռուսաստանը, նրա խոսքերով, «խորապես կվերլուծի ու կհետեւի Հայաստանում հայ-ամերիկյան զորավարժությունների հետ կապված իրավիճակը»։

Հիշեցնենք, որ ՀՀ ՊՆ-ն հայտնել էր` «Միջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակում սեպտեմբերի 11-20-ը Հայաստանում՝ ՊՆ խաղաղապահ բրիգադի «Զառ» ուսումնական կենտրոնում և ՊՆ N ուսումնական կենտրոնում, կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2023» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը։