Search
Close this search box.

Մեծ Բրիտանիայի դեսպանատանը քննարկել են Երևանի ընտրություններին առնչվող հարցեր. Մեսրոպ Առաքելյանը չհերքեց հանդիպման փաստը. «Փաստ»

Երևանի ավագանու ընտրություններում «Ապրելու երկիր» կուսակցության կողմից առաջադրված քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանը երեկ այցելել է Մեծ Բրիտանիայի դեսպանատուն և հանդիպել դեսպանի հետ։ Հանդիպման ժամանակ, ըստ «Փաստի» տեղեկությունների, քննարկվել են Երևանի ընտրություններին առնչվող հարցեր։

Ի դեպ, կա կարծիք, որ Արևմուտքը, մեղմ ասած, դեմ չէ Երևանում վերցնել իշխանությունը՝ «ստավկա» դնելով մասնավորաբար Մանե Թանդիլյանի և արևմտյան արժեհամակարգ դավանող ուժերի վրա: Կա՞ նման բան, հարցրեցինք «Ապրելու երկիր» կուսակցության նախընտրական շտաբի պետ Մեսրոպ Առաքելյանին, նամանավանդ, որ «Ազգային առաջընթաց» կուսակցության կողմից քաղաքապետի թեկնածու առաջադրված Հայկ Մարությանը ևս համարվում է ամերիկյան արժեհամակարգի կրող, և որի հետ համագործակցությունը կուսակցությունը չի բացառել:

Առաքելյանը չհերքեց հանդիպման փաստը՝ հավելելով, որ Մանե Թանդիլյանը ամեն օր տարբեր հանդիպումներ է ունենում, որոնք, ըստ անհրաժեշտության, ներկայացվում են հանրությանը։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում