Գիշերը ծանր էր. Նաիրի Հոխիկյան

Լրագրող Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Արդեն հետադարձ հայացքով. Լուսադեմին հասցրի փոքրինչ ննջել։

Գիշերը ծանր էր ոչ միայն Հայաստանի արևելյյան, հարավ-արևմտյան առաջնագծի մի շարք հատվածներում, այլև Արցախի հատկապես Մարտակերտի շրջանի դիրքերում։
Թեպետ փոխհրաձգության մասշտաբային դեպքեր չեն եղել, բայց առաջնագծի մի քանի հատվածներում թշնամին զորքերի կուտակումներ ու վերադասավորումներ է անում։
Ինչ-որ տեղից անսպասելի կպայթի թշնամու այս գործողությունը։ Բոլոր տեղերում հավասարաչափ կարևոր է զգոնությունը։ Անկարևոր հատված մեր երկրում չկա։