Search
Close this search box.

Ադրբեջանի և Հայաստանի հաշտեցումը հնարավոր է. Հաջիև

Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևը «Х»,-ում (նախկին Թվիթեր) գրել է, թե Ադրբեջանի և Հայաստանի հաշտեցումը հնարավոր է, եթե Հայաստանը ներողություն խնդրի «անցյալի վայրագությունների» համար։

«Դրանք չհիմնավորված մեղադրանքներ են Ադրբեջանի հասցեին։ Ադրբեջանի Ղարաբաղի շրջանի հայ բնակիչների նկատմամբ խեղդամահություն կամ շրջափակում չկա.

Այն, ինչ առաջարկում է Ադրբեջանը, բազմաթիվ ճանապարհներ ունենալն է։ Իսկ կարևոր ճանապարհներից է Աղդամ- Խանկենդի (Ակնա-Ստեփանակերտ) ճանապարհը։ Այն շատ ավելի արդյունավետ է և ունի ավելի լավ նյութատեխնիկական հնարավորություններ՝ հասնելու ղարաբաղյան տարածաշրջան, քանի որ Ադրբեջանն ամբողջությամբ վերակառուցել է այն», — գրել է Հաջիևը: