Search
Close this search box.

Զինծառայող Նարեկ Կարենի Պողոսյանի սրտի զարկը վերականգնվել է. ՊՆ

Էժան ավիատոմսեր դեպի Եգիպտոս և Դուբայ

Քիչ առաջ պաշտպանության նախարարությունը նոր զեկույց է ստացել բժիշկներից, համաձայն որի կրկին փորձած ռեանիմացիոն ինտենսիվ միջոցառումների արդյունքում Նարեկ Կարենի Պողոսյանի սրտի զարկը վերականգնվել է։ Այս մասին տեղեկանում են ՊՆ-ի հաղորդագրությունից:

Ըստ ՊՆ-ի՝ զինծառայողն ունի ծանր հրազենային վիրավորում, գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, ռեանիմացիոն գործողությունները զինծառայողի կյանքը փրկելու համար շարունակվում են:

Պաշտպանության նախարարությունը նախորդ հաղորդագրությունից հեռացնում է Նարեկ Կարենի Պողոսյանի անունը եւ հայցում հանրության եւ զինծառայողի ընտանիքի ներողամտությունը: