Search
Close this search box.

«Վատ լուրերի մասին կհայտնի ՊՆ-ն»․ Հոխիկյան

Շատ կուզեի լավ նորությունով խոսել սեպտեմբերի 1-ի առավոտյան, բայց ստիպված եմ ասել, որ Ադրբեջանը վաղ առավոտից մասշտաբային կրակ է բացել Գեղարքունիքի մարզի Վարդենիսի Սոթքի դիրքերի վրա։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է միջէթնիկ հարցերով փորձագետ Նաիրի Հոխիկյանը։

Նա նաև հավելել է․ «Հիմա էլ կրակոցները շարունակվում են։ Վատ լուրերի մասին կհայտնի ՊՆ-ն։
Մեր տղաները ամուր են դիրքերում։ Առաջիկա ժամերից սկսած՝ հայրենասիրությունը էլի մոդայիկ կդառնա մարդկանց համար, այնինչ եթե մարդիկ մի քիչ ջանք գործադրեին և օգնեին՝ կահավորելու բոլոր խրամատները, այսօր չէինք ունենա ցավալի դեպքեր»:

Հիշեցնենք՝ Պաշտպանության նախարարությունը քիչ առաջ հայտնեց, որ Ադրբեջանի ԶՈՒ-ն կիրառում է նաև ականանետ։