Search
Close this search box.

«Խաղաղապահները հավաստիացրել են՝ ոչ մի դեպքում թույլ չեն տալու ադրբեջանցիներին առաջ շարժվել». Ղահրամանյան

Արցախի տեղեկատվական շտաբի լուսանկարիչ Դավիթ Ղահրամանյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Ասկերանի վարչակազմի ղեկավար Համլետ Ապրեսյանը հանդիպել է ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչներից մեկի հետ, ով այս պահին գտնվում է ադրբեջանցիների մոտ։ Ռուս խաղաղապահների ներկայացուցիչը հավաստիացրել է Հ. Ապրեսյանին, որ ոչ մի դեպքում թույլ չեն տալու ադրբեջանցիներին առաջ շարժվել։
Մենք մնում ենք այստեղ։

Այս պահին վրան ենք տեղադրում»։