Search
Close this search box.

Ո՞վ է Պրիգոժինի ինքնաթիռով թռել Բաքու

Hraparak.am-ը գրում է. Եվգենի Պրիգոժինի երկրորդ ինքնաթիռում, որը, ըստ Flightradar24 կայքի, վայրէջք է կատարել Բաքվում, կարող է լինել Պրիգոժինի կրկնակը կամ նրան «հեռացրած» ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցները։ Նման կարծիք է հայտնել ԿԳԲ-ի և ՌԴ արտաքին հետախուզության ծառայության նախկին աշխատակից Սերգեյ Ժիրնովը։ «Ցանկացած մեկը կարող է լինել օդանավում: Այնտեղ կարող էր ոչ մեկն էլ չլինել, կարող էին լինել Ուտկինի ու Պրիգոժինի կրկնակները։ Այնտեղ կարող էին թռչել ԱԴԾ-ի սպաները, որոնք «հեռացրել էին» Ուտկինին և Պրիգոժինին։

Սա թատերական բեմադրություն է, որպեսզի հրապարակ նետվի այն առասպելը, որ Պրիգոժինը իրականում չի մահացել, այլ, հավանաբար, թռել է Բաքու, իսկ այնտեղից ինչ-որ տեղ Աֆրիկա կամ Լատինական Ամերիկա։ Հետևաբար, մի լացեք, «վագներցիներ», խռովություն մի՛ սկսեք, Պրիգոժինն ու Ուտկինը ողջ և առողջ են, նրանք իրենք են բեմադրել աղետը, նրանք մասնակցելու են իրենց հուղարկավորությանը, բայց իրականում նրանք ողջ ու առողջ են և նոր ապստամբություն են կազմակերպելու Պուտինի համար։

Ուստի, «վագներցիներ», հանգիստ նստեք և սպասեք ձեր հրամանատարներին։ Պրիգոժինը իսկապես կարող էր կեղծել իր մահը, եթե դա աներ Աֆրիկայում: Այնտեղ ամեն ինչ գնված է, բոլոր վկաներին կարելի է ոչնչացնել, և ոչ ոք երբեք որևէ հարց չի տա»,- ասել է Ժիրնովը։

экономите время и до 30% от стоимости