Search
Close this search box.

Մենենդեսը Բաքվի կողմից արցախցի երիտասարդների առևшնգnւմը որակել է որպես զшզրելի պահվածք

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսն անդրադարձել է Լաչինի միջանցքում տեղակայված անօրինական անցակետում Ադրբեջանի կողմից արցախցի երեք երիտասարդների առևանգմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ սենատորը հանձնաժողովի X (նախկինում՝ Twitter) սոցցանցի էջում դա որակել է որպես «զազրելի պահվածք»։

«Խորապես անհանգստացած ենք, որ Ադրբեջանը շարունակում է իր զազրելի պահվածքը, որն ուղղված է Լեռնային Ղարաբաղում հայերին վախեցնելուն, մարդասիրական օգնության մուտքի արգելքին և ԿԽՄԿ-ի կարևորագույն գործունեությունը խաթարելուն: Սա անընդունելի է», — գրված է Սենատի արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովի էջում։