Search
Close this search box.

ԱԹՍ-ով հարձակման հերթական փորձ` Մոսկվայի վրա. ինչ է հայտնում ՌԴ ՊՆ-ն

ՌԴ Մոսկվայի մարզի Լյուբերեցիի շրջանում հակաօդային պաշտպանության ուժերը ՌԴ մայրաքաղաքին մոտեցող անօդաչու թռչող սարք են ոչնչնացրել։ Այս մասին իր թելեգրամյան ալիքում հայտնել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։

«Այսօր ՀՕՊ ուժերը Լյուբերեցիի շրջանում անօդաչու են ոչնչացրել, որը դեպի Մոսկվա էր թռչում։ Նախնական տվյալներով՝ տուժածներ ու ավերածություններ չկան։ Դեպքի վայրում արտակարգ ծառայություններն են աշխատում»,- գրել է Սոբյանինը:

Ավելի ուշ ՌԴ պաշտպանության նախարարությունը հաստատել է այդ տեղեկությունը՝ մանրամասնելով, որ ահաբեկչության փորձը կասեցվել է առավոտյան 04։30-ի սահմաններում։

«Օգոստոսի 28-ին՝ Մոսկվայի ժամանակով ժամը 04:30-ի սահմաններում, հակաօդային պաշտպանության ուժերը կանխել են Կիևի ռեժիմի՝ անօդաչու թռչող սարքի միջոցով Ռուսաստանի Դաշնության տարածքում ահաբեկչություն իրականացնելու հերթական փորձը։ ՀՕՊ ուժերը ոչնչացրել են ԱԹՍ-ն օդում՝ Մոսկվայի մարզի Լյուբերցիի շրջանում»,- հայտնել են ՌԴ ՊՆ-ից։