Search
Close this search box.

Հայաստանն Ադրբեջանին 5-րդ անգամ է փոխանցում. ԱԳՆ-ից տեղեկացնում են

Հայաստանն Ադրբեջանին 5-րդ անգամ է փոխանցում նույն պայմանագրի վերաբերյալ հայկական կողմի առաջարկները: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը:

Նա նշեց, որ Հայաստանի կողմից Ադրբեջանին փոխանցվածը ոչ թե խաղաղության պայմանագրի նոր նախագիծ է եղել, այլ նոր առաջարկներ՝ բանակցվող պայմանագրի տարբերակի մեջ։

Հիշեցնենք, որ նոր առաջարկներ Ադրբեջանին ուղարկելու մասին երեկ հայտարարել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Հայաստանը ադրբեջանական կողմին է փոխանցել խաղաղության պայմանագրի նոր առաջարկները. Փաշինյան