Search
Close this search box.

Մահացել է Շիրակի մարզում տեղի ունեցած ողբերգական վթարի հետևանքով տուժածներից ևս մեկը

ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ Շիրակի մարզում տեղի ունեցած վթարի հետևանքով տուժածներից 1-ը շարունակում է բուժումը վերակենդանացման բաժանմունքում, առողջական վիճակը կայուն ծանր է, բարելավում է նկատվում:

Բժշկական կենտրոնների տարբեր բաժանմունքներում բուժում ստացող 3 տուժածի առողջական վիճակը գնահատվում է կայուն կամ միջին ծանրության:

Ցավոք, բժիշկներին չի հաջողվել փրկել վթարի հետևանքով տուժած, ծայրահեղ ծանր վիճակում գտնվող քաղաքացու կյանքը: