Ինչ է կատարվում «Վնուկովո» օդանավակայանում

Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանը «ՌԻԱ Նովոստի»-ին տեղեկացրել է, որ իրենից չկախված պատճառներով երկուշաբթի առավոտյան սահմանափակումներ են մտցվել օդանավակայանից դուրս եկող եւ օդանավակայան ժամանող ինքնաթիռների թռիչքների համար, չվերթների մի մասը վերուղղորդվել է այլ օդանավակայաններ։

«Օդանավակայնից չկախված պատճառներով «Վնուկովոյում» մտցվել են թռիչքների ժամանակավոր սահմանափակումներ։ Անվտանգության նպատակներով ժամը 6.25-ից չվերթների մի մասը վերուղղորդվել է այլ օդանավակայաններ»,- տեղեկացրել են օդանավակայանում։