Search
Close this search box.

ՊՍԺ-ն և «Ռեալը» համաձայնեցրել են Մբապեի տրանսֆերը. Goal

Ֆրանսիական ՊՍԺ-ն համաձայնության է եկել Մադրիդի «Ռեալի» հետ հարձակվող Կիլիան Մբապեի տրանսֆերի հարցում, հայտնում է Goal-ը։

Աղբյուրի համաձայն՝ փարիզցիների ղեկավարությունը ստիպված է եղել զիջումների գնալ ֆուտբոլիստի տրանսֆերի շուրջ, որպեսզի հաջորդ ամառ, երբ ավարտվի Մբապեի պայմանագիրը, նրան անվճար չկորցնեն։

Կիլիան Մբապեն պատրաստվում է երկարաժամկետ պայմանագիր կնքել Մադրիդի «Ռեալի» հետ: Նշվում է, որ Մբապեն կարող է իր նորամուտը մադրիդյան ակումբում նշել արդեն օգոստոսի 12-ին իսպանական Լա լիգայի 1-ին տուրի՝ Բիլբաոյի «Ատլետիկոյի» հետ խաղում։