Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչի է պատրաստ Հենրիխ Մխիթարյանը

Իտալիայի գավաթակիր եւ սուպերգավաթակիր Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է նախապատրաստական փուլի մեկնարկի եւ նոր մրցաշրջանում նպատակների մասին։

«Շատ ուրախ եմ, որ սկսում եմ երկրորդ մրցաշրջանս «Ինտերում»։ Ես պատրաստ եմ եւ թիմակիցներիս հետ առավելագույնը կտամ, որպեսզի հասնենք մեր նպատակներին։

Դրանք չեն փոխվել․ Սկուդետո, գավաթ, սուպերգավաթ եւ Չեմպիոնների լիգայում հնարավոր առավելագույնը։

Հույս ունենք, որ կկրկնենք նախորդ մրցաշրջանի նվաճումները եւ կհասնենք ավելիին»,- Մխիթարյանի խոսքը մեջբերում է «Ինտերի» կայքը։

34-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրն իտալական ակումբի հետ նախատեսված է մինչեւ 2024թ․ հունիս։

Transfermarkt-ը Մխիթարյանի տրանսֆերային արժեքը գնահատում է 6 միլիոն եվրո։