Search
Close this search box.

ՖՈՏՈ. Մահացել է Եվրոպայի չեմպիոն, «Ոսկե գնդակի» դափնեկիր, լեգենդար ֆուտբոլիստը

88 տարեկանում մահացել է լեգենդար իսպանացի հարձակվող Լուիս Սուարես Միրամոնտեսը, հաղորդում է AS-ը։

Կարիերայի ընթացքում Միրամոնտեսը հանդես է եկել «Դեպորտիվոյում», «Էսպանյա Ինդաստրիալում», «Բարսելոնայում», «Ինտերում» եւ «Սամպդորիայում»։

Միրամոնտեսը «Բարսելոնայի» հետ դարձել է Իսպանիայի չեմպիոն եւ գավաթակիր, ՈւԵՖԱ-ի Տոնավաճառների գավաթի կրկնակի հաղթող։ «Ինտերի» կազմում նա դարձել է Իտալիայի եռակի չեմպիոն, Եվրոպական չեմպիոնների կրկնակի գավաթակիր, Միջմայրցամաքային գավաթի կրկնակի հաղթող։

Իսպանիայի հավաքականի կազմում Միրամոնտեսը 1964 թվականին դարձել է Եվրոպայի չեմպիոն։

1960 թվականին նա արժանացել է աշխարհի լավագույն ֆուտբոլիստի «Ոսկե գնդակ» մրցանակին՝ քվեարկությունում հետ թողնելով Ֆերենց Պուշկաշին եւ Ուվե Զելերին։ Միրամոնտեսը «Բարսելոնայի» խաղացողներից առաջինն է ստացել «Ոսկե գնդակ»։

Մարզչական կարիերայի ընթացքում Միրամոնտեսը երեք անգամ գլխավորել է Միլանի «Ինտերը», աշխատաել է նաեւ «Սամպդորիայում», ՍՊԱԼ-ում, «Կոմոյում», «Դեպորտիվոյում», Իսպանիայի ազգային հավաքականում եւ երիտասարդական թիմում, «Ալբասետեում»։

экономите время и до 30% от стоимости