Search
Close this search box.

Օդանավը բախում է ունեցել թռչնի հետ․ Երևան-Միլան չվերթը հետաձգվում է

Քիշնև- Երևան թռիչքը իրականացնելիս՝ FlyOne Armenia ընկերության կողմից վարձակալված օդանավը ունեցել է բախում թռչնի հետ։ Օդանավի վայրէջքից հետո, կատարված տեխնիկական զննման արդյունքում, պարզ է դարձել, որ օդանավը վնասվել է և հասցված վնասը թույլ չի տալիս իրականացնել օդանավի շահագործումը, ինչի պատճառով հետաձգվում է Երևան- Միլան չվերթը։ Հայտնում են ընկերության ֆեյսբուքյան էջում:

«Նշված չվերթի կարգավիճակի վերաբերյալ տեղեկատվությումը ավիաընկերությունը կհաղորդի հաջորդիվ։

Հայցում ենք Ձեր ըմբռնումը։

Երևան- Միլան- Երևան չվերթի վերաբերյալ այլ հարցերի առկայության դեպքում՝ խնդրում ենք դիմել համապատասխան օդանավակայաներում ընկերության ներկայացուցչություններ»,-ասվում է ընկերության տարածած հաղորդագրությունում: