Search
Close this search box.

Մայրը երեխաներին թողել էր տանը, գնացել աշխատանքի. մանրամասներ` ողբերգական դեպքից

Թողել էր տանը, եկել Մարտակերտ աշխատանքի, իրենք Մարտակերտի շրջանի Աղաբեկալանջ գյուղից են: Այս մասին 24News-ին հայտնել է Արցախի Մարտակերտ քաղաքապետ Միշա Գյուրջյանը:
«Երեխեքը տնից դուրս են գալիս փողոց, տեսնում են մեքենա ա կանգնած, նստում են ավտոյի մեջ, պատահունները փակ, էնքան շոգ ա լինում, որ մահանում են»,- մանրամասներ է հայտնել քաղաքապետը:
Քաղաքապետի խոսքով, մեքենան ընտանիքին չի պատկանել, երկար ժամանակ էլ չի շահագործվել:
Թե մոտավորապես քանի՞ ժամ են երեխաները մնացել մեքենայի մեջ, քաղաքապետն ասաց, որ չգիտի:
«Երեխաների մարմինները տեղափոխել են Ստեփանակերտ դատաբժշկական փորձաքննության ենթարկելու»,- ասել է Գյուրջյանը:

Հիշեցնենք, որ Արցախի ՆԳՆ ոստիկանությունից հայտնել էին, որ հուլիսի 8-ին առավոտյան ժամը 07:30-ին, Մարտակերտ քաղաքի բնակիչ Ա.Գ.-ից ահազանգ է ստացվել, որ Գ.Նժդեհ փողոցում իրեն պատկանող «BMW» մակնիշի ավտոմեքենայի մեջ մահացած 2 երեխա է հայտնաբերել: