Search
Close this search box.

Այսօր երեկոյան ժամերից կրկին զովանում ենք. Գագիկ Սուրենյան

Օդի ջերմաստիճանն այսօրվանից կրկին կնվազի։ Այս մասիր իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։

«Այսօր երեկոյան ժամերից կրկին զովանում ենք», — գրել է Սուրենյանը։

Հիշեցնենք, որ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի հաղորդած տվյալներով հուլիսի 8-ի ցերեկը, 9-ին առանձին շրջաններում, 10-11-ին, 12-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 9-11-ին առանձին հատվածներում՝ ինտենսիվ։ Առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ։

Օդի ջերմաստիճանը 8-ին աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով, իսկ հուլիսի 9-10-ին աստիճանաբար կնվազի 5-8 աստիճանով։